Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչու է Կիլիան Մբապպեն փոխարինվել

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Լիգա 1-ի 24-րդ տուրի «Մոնակոյի» հետ հանդիպման առաջին խաղակեսից հետո (0:0) փոխարինվել է։

Ըստ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի՝ թիմը պետք է սովորի խաղալ առանց Մբապեի, ով առաջիկա ամռանը սպասվում է, որ ազատ գործակալի կարգավիճակով կմիանա Մադրիդի «Ռեալին»:

«Ես բավական երկար եմ ֆուտբոլում, և դուք պետք է իմանաք, որ նման ակումբում ամեն ինչ կարևոր է։ Վաղ թե ուշ մենք խաղալու ենք առանց Մբապպեի, ուստի ես փնտրում եմ թիմի լավագույն տարբերակը։

Երբեմն ես ճիշտ եմ, երբեմն՝ սխալ: Մենք պետք է ընտելանանք դրան խաղալ առանց Մբապպեի: Ես կանեմ այն, ինչ լավագույնն է իմ թիմի համար։ Սա իմ որոշումն է»,- մարզչի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Լուիս Էնրիկեն խոստովանել է, որ չգիտեր, որ Մբապպեն երկրորդ խաղակեսը դիտել է տրիբունաներից՝ մոր կողքին, այլ ոչ թե պահեստայինների նստարանին։

Նախորդ խաղում հարձակվողը խաղադաշտը լքել էր «Ռենի» հետ խաղում (1:1) 65-րդ րոպեին։