Ջանի Ինֆանտինոն մերժել է ֆուտբոլիստներին ժամանակավոր փոխարինողներ մտցնելու գաղափարը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մերժել է ֆուտբոլիստներին ժամանակավոր փոխարինողներ մտցնելու գաղափարը, որոնց կասկածում էին խաղի ժամանակ ուղեղի ցնցում ստանալու մեջ։

Այս գաղափարով են հանդես եկել ֆուտբոլիստների արհմիությունները, սակայն Ինֆանտինոն կողմ է արտահայտվել վերջնական փոխարինողներին պահպանելուն։

«Մենք կատարեցինք մեր հետազոտությունը։ Բժշկական փորձագետներն ասացին, որ հնարավոր չէ մի քանի րոպեի ընթացքում հստակ որոշել, թե արդյոք ուղեղի ցնցում է եղել: Կամ հասկանալ, թե որքան լուրջ էր դա։ Եթե ​​կա ուղեղի ցնցման կասկած, ապա խաղացողը պետք է փոխարինվի: Եթե ​​դու անհանգստանում ես ֆուտբոլիստի առողջությամբ, ուրեմն նա թողնում է խաղադաշտը և մեկ ուրիշը մտնում է։ Եվ վերջ, վերադարձ չկա: Այս տարբերակը լիովին պաշտպանում է խաղացողին: Մնացած ամեն ինչ դատարկ խոսակցություններ են, խաղացողների անվտանգության համար մտահոգություն չկա»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում Sky News-ը։