Իսպանիայի դատախազությունը պահանջում է խստացնել պատիժը Դանի Ալվեշի համար

Իսպանիայի դատախազությունը որոշել է բողոքարկել «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշի դատավճիռը, հայտնում է Catalan News-ը։

Աղբյուրի համաձայն՝ դատախազությունը վստահ է, որ 150 հազար եվրոյի փոխհատուցումը, որը Ալվեշը վճարել է տուժողին, չպետք է այդքան մեղմացնի պատիժը։

Նախկին խաղացողը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման։

Դատախազությունը խնդրել է ինը տարի, իսկ տուժողի փաստաբանը պնդել է 12 տարվա ազատազրկում։

Փետրվարի 22-ին Ալվեշը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման։ Նրան արգելվում է նաև մոտենալ տուժածին 9,5 տարով։