Sport. «Բարսելոնան» կարևոր որոշում է կայացրել

Կատալոնական «Բարսելոնան» այս մրցաշրջանի վերջում կարող է դադարեցնել համագործակցությունը Nike սպորտային ապրանքանիշի հետ և սկսել խաղային համազգեստներ ստեղծել սեփական ապրանքանիշի ներքո, հայտնում է Sport.es-ը։

Սպասվում է, որ վերջնական որոշումը կկայացվի մարտին, թեև ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ այն կարող է կայացվել արդեն հաջորդ շաբաթ:

«Բարսելոնան» նախատեսում է ստեղծել իր ապրանքանիշը BLM ընկերության միջոցով, որն արդեն արտադրում է ակումբի բոլոր ոչ սպորտային հագուստները: «Բարսելոնան» համոզված է, որ սեփական ապրանքանիշը շատ ավելի շատ գումար կբերի, քան Nike-ի հետ համագործակցությունը։

«Բարսելոնան» 57 միավորով այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Թիմը առաջատար «Ռեալին» զիջում է ութ միավորով։