«Յուվենտուսը» ցանկանում է խզել պայմանագիրը Պոլ Պոգբայի հետ

«Յուվենտուսը» պատրաստվում է բանակցել կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ պայմանագրի խզման շուրջ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Փետրվարի 29-ին հայտնի դարձավ, որ 30-ամյա ֆրանսիացին որակազրկվել է 4 տարով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար։

Աղբյուրի համաձայն՝ Պոգբայի հետ պայմանագրի խզումը «Յուվենտուսին» թույլ կտա խնայել ավելի քան 30 միլիոն եվրո։

Հնարավոր է, որ թուրինցիները կսպասեն բողոքարկման արդյունքին։

2023 թվականի սեպտեմբերի 11-ին տեղեկություն հայտնվեց, որ Պոգբայի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել Ա Սերիայի 1-ին տուրի «Ուդինեզեի» հետ խաղից հետո (3:0): Կիսապաշտպանի մարմնում տեստոստերոնի բարձր մակարդակ է հայտնաբերվել։ Կրկնակի դոպինգ թեստը նույնպես դրական արդյունք է տվել։