Իսպանիայի դատախազությունը որոշել է բողոքարկել «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշի դատավճիռը, հայտնում է Catalan News-ը։
Աղբյուրի համաձայն՝ դատախազությունը վստահ է, որ 150 հազար եվրոյի փոխհատուցումը, որը Ալվեշը վճարել է տուժողին, չպետք է այդքան մեղմացնի պատիժը։
Նախկին խաղացողը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման։
Դատախազությունը խնդրել է ինը տարի, իսկ տուժողի փաստաբանը պնդել է 12 տարվա ազատազրկում։
Փետրվարի 22-ին Ալվեշը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման։ Նրան արգելվում է նաև մոտենալ տուժածին 9,5 տարով։