Էրիկ տեն Հագ. «Դա մարտահրավեր է, և մենք սիրում ենք մարտահրավերներ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք հանդիպման սպասելիքների մասին։

«Սա լավ թիմ է: Հիմա շատ լավ թիմեր կան։ Նրանք ամեն ինչ հաղթեցին նախորդ մրցաշրջանում։ Դա մարտահրավեր է, և մենք սիրում ենք մարտահրավերներ:

Մենք դա արել ենք նախկինում: Լավ կպատրաստվենք։ Ֆուտբոլիստներն անհամբեր սպասում են հանդիպմանը»,- Տեն Հեգի խոսքերն է մեջբերում The United Stand-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կիրակի օրը՝ մարտի 3-ին, արտագնա խաղում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին։