Էդին Թերզիչը խոսել է իր ապագայի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը խոսել է հաջորդ ամառ ակումբից հեռանալու լուրերի մասին։

«Ես չեմ զարմանում, երբ լսում եմ, որ իմ աշխատանքը վտանգի տակ է, նորմալ է, երբ դու բարձրակարգ ակումբում ես:

Անկեղծ ասած, միշտ էլ այդպես է եղել՝ մրցաշրջանի հենց սկզբից։ Հիմա ուզում եմ կենտրոնանալ մեր խաղերի վրա՝ չշեղվելով ասեկոսեներից»,- Թերզիչի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «իշամեղուների» ղեկավարությունը դժգոհ է թիմի արդյունքներից և պատրաստ է դիտարկել 41-ամյա մասնագետին 2023/24 մրցաշրջանի ավարտին պաշտոնանկ անելու տարբերակը։

Թերզիչի տեղի գլխավոր հավակնորդը համարվում է Յուլիան Նագելսմանը, ով ներկայումս գլխավորում է Գերմանիայի հավաքականը։