«Բայերի» մարզական տնօրենը անդրադարձել է Խաբի Ալոնսոյի ապագային

Լևերկուզենի «Բայերի» մարզական տնօրեն Սիմոն Ռոլֆեսը պատասխանել է լրագրողների հարցերին թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալնոսոյի ապագայի վերաբերյալ։

Նախկինում մամուլում տեղեկություններ էին հայտնվել իսպանացի մասնագետի նկատմամբ «Լիվերպուլի», «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին։

«Ես մնում եմ հանգիստ և լավատես Ալոնսոյի ապագայի վերաբերյալ մեր ակումբում։ Մարզիչների համար ամենակարևորն այն է, որ նրանք իրենց հարմարավետ զգան և զգան ու զգան, որ ճիշտ տեղում են։

Մեր ակումբն այդպիսի տեղ է Խաբիի համար, նա այս մասին բազմիցս է խոսել։ Հենց այս պայմաններում է նա ամեն օր աշխատում իր թիմի ու մարզչական շտաբի հետ»,- Ռոլֆեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Խաբիի թիմը դեռևս միակն է Եվրոպայի թոփ 5 լիգաներում, որը ոչ մի պարտություն չի կրել։