«Բավարիան» Ալֆոնսո Դևիսին փոխարինող է գտել

«Լիվերպուլի» ձախ պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է հաջորդ մրցաշրջանում, պնդում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը 29-ամյա շոտլանդացուն տեսնում է որպես Ալֆոնսո Դևիսին պոտենցիալ փոխարինող։ Կանադացին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ ակումբի պայմաններով և մեծ է հավանականությունը, որ ամռանը կվաճառվի «Ռեալին», հակառակ դեպքում «Բավարիան» ռիսկի է դիմում անվճար կորցնել խաղացողին 2025 թվականի ամռանը։

Ռոբերտսոնի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Transfermarkt-ը պաշտպանի ներկայիս շուկայական արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։