Խաբի Ալոնսոն ցանկանում է գլխավորել «Բավարիան»

«Բավարիայի» ղեկավարությունը պատրաստվում է բանակցություններ սկսել Լևերկուզենի «Բայերի» հետ՝ ակումբի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ պայմանագիր կնքելու համար։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ ինսայդերի՝ 42-ամյա իսպանացին ցանկություն է հայտնել կարիերան շարունակել Մյունխենում։ Միաժամանակ, Լևերկուզենը կպահանջի 15-25 միլիոն եվրո՝ որպես տույժ՝ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը պայմանագրի վաղաժամկետ խզման համար։

Ալոնսոն գլխավորել է Լևերկուզենի «Բայերը» 2022 թվականի հոկտեմբերին։ Նրա գլխավորությամբ թիմն այս մրցաշրջանում Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը՝ 23 տուրերում վաստակելով 61 միավոր։