ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները

Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կպայքարեն փետրվարին լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար։

Ֆուտբոլիստի մրցանակի համար հավակնում են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ժոաու Գոմեշը, «Բրայթոնի» կիսապաշտպան Պասկալ Գրոսը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հեյլունը, «Ֆուլհեմի» հարձակվող Ռոդրիգո Մունիզը, «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական և «Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Վատկինսը։

Պրեմիեր Լիգայի 26 տուրից հետո «Լիվերպուլը» 60 միավորով առաջատարն է։ «Մանչեսթեր Սիթին» երկրորդն է՝ 1 միավոր զիջելով։