Պաշտոնական. Դենիս Գլուշակովը տեղափոխվեց «Ուրարտու»

«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Դենիս Գլուշակովը դարձել է «Ուրարտուի» ֆուտբոլիստ, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Transfermarkt պորտալի փոխանցմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը երևանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։

Այժմ «Ուրարտուն» Հայաստանի առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը։