Մադրիդի «Ռեալի» մարզադաշտում Կիլիան Մբապպեի նկարներով շարֆեր են վաճառվում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ֆրանսիական ակումբից և կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

Սոցցանցերում հրապարակվել են Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի պատկերով մադրիդյան թիմի շարֆերի լուսանկարները, որոնք վաճառվում էին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի մանրածախ կետերում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Կիլիան Մբապպեն համաձայնեցնում է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի վերջնական մանրամասները։ Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։