Ժոելինթոնը չի հեռանա «Նյուքասլից»

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն հայտարարել է կիսապաշտպան Ժոելինթոնի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկության մասին։

«Իմ առաջնահերթությունը միշտ եղել է Ժոելինթոնին երկարաժամկետ թիմում պահելը: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է»,- Հոուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ժոելինթոնը «Նյուքասլում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

27-ամյա բրազիլացու գործող պայմանագիրը «կաչաղակների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի վերջը: