«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս հարձակվողի հետ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվող Ալեքսանդր Դոլգովի հետ, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստը վերջին տարիներին հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնավորապես  «Ֆակել», «Խիմկի», «Ռոստով» ֆուտբոլային ակումբներում։

Դոլգովը հայկական ակումբ է տեղափոխվել «Ֆակելից», որի կազմում մրցաշրջանի առաջին հատվածում 9 հանդիպման է մասնակցել։