Վիրջիլ վան Դեյկ. «Նրանք հնարավորություն ունեին, մենք՝ հնարավորություններ»

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում «Չելսիին» (1:0) հաղթելուց հետո կիսվել է իր էմոցիաներով։

Մերսիսայդցիների ավագը միակ գոլը խփեց 118-րդ րոպեին։

«Դա անհավանական է, ես շատ հպարտ եմ թիմով: Լարված խաղ երկու թիմերի համար։ Նրանք հնարավորություն ունեին, մենք՝ հնարավորություններ։ «Լիվերպուլի» ավագի առաջին գավաթը կապված է երկրպագուների հետ, ուստի եկեք վայելենք այն:

Ես շատ հպարտ եմ։ Ես հպարտ եմ, որ այս ակումբի մի մասն եմ և հատկապես հպարտ եմ տղաներով»,- ասել է վան Դեյկը Sky Sports-ին։

«Լիվերպուլը» 10-րդ անգամ նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը։ Սա մրցաշարի ռեկորդ է։