Գրիգոր Մուրադյանը տեղափոխվեց «Վան»

«Վան» է տեղափոխվել հայ երիտասարդ եզրային հարձակվող Գրիգոր Մուրադյանը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «ԲԿՄԱ», «Շիրակ», բելառուսական «Վոլնա Պինսկ»ակումբներում, ինչպես նաև Հայաստանի Ս17 տարեկանների հավաքականում։

Մուրադյանը «Վան» է տեղափոխվել Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբից, պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։