Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի պաշտպանի առողջական վիճակի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի պաշտպան Յոշկու Գվարդիոլի վիճակի մասին։

«Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է։ Այսօր կեսօրին մենք ևս մեկ մարզում ենք անցկացնելու։

Գվարդիոլը լավն է, չգիտեմ, թե արդյոք նա կարող է խաղալ, բայց նա մարզվում է առանց ցավի»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։