«Բարսելոնան» շարունակում է աշխատավարձ վճարել թիմի նախկին ֆուտբոլիստներին

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է աշխատավարձ վճարել թիմի նախկին, իսկ այժմ ամերիկյան «Ինտեր Մայամիի» խաղացողներ Լիոնել Մեսսիին, Ժորդի Ալբային և Սերխիո Բուսկետսին, հայտնում է Cadena Ser-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստները կատալոնացիների աշխատավարձի մաս են կազմում։ Չնայած ակումբից հեռանալուն, «Բարսելոնան» դեռևս պայմանագրային պարտավորություններ ունի Մեսսիի, Ալբայի և Բուսկետսի նկատմամբ: Դրա պատճառն այն փոփոխություններն են, որոնք ստորագրվել են կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, և որոնք ուղղակիորեն ազդում են ակումբի այսօրվա վիճակի վրա։

Այս պահին Լա Լիգայում անցկացրած 26 խաղից հետո «Բարսելոնան» 57 միավորով երկրորդ տեղում է։