Լամին Յամալը 7 կիլոգրամ մկանային քաշ է հավաքել

«Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը ընթացիկ մրցաշրջանում նկատելիորեն ամրապնդվել է։

Լրագրող Ֆերնանդո Պոլոյի տեղեկություններով՝ տաղանդավոր իսպանացին ամառվանից 7 կիլոգրամ մկանային քաշ է հավաքել։ Յամալը նույնպես բարձրացել է 2,5 սանտիմետր հասակով։

Սպասվում է, որ ապագայում նրա հասակը կկազմի առնվազն 180 սանտիմետր։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Լամինը «Բարսելոնայի» հիմնական կազմում դարձել է երեք գոլի և գոլային փոխանցման հեղինակ։