Լուկա Մոդրիչը խոսել է «Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսի մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպումից հետո խոսել է «Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսի մասին։ Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է Մադրիդում, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Մոդրիչը հանդիպման հաղթական գոլը խփեց 81-րդ րոպեին։

«Մարդիկ միշտ մեզ դատում են մեր տարիքով, բայց նրա մակարդակը գերազանց է: Ես շատ էի ուզում տեսնել նրան այսօր»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշենք, որ Մոդրիչն ու Ռամոսը երկար ժամանակ միասին խաղացել են «Ռեալում»։