«Բավարիան» չի ցանկանում 2025 թվականին ազատ գործակալի կարգավիճակում կորցնել Ալֆոնսո Դևիսին

Մյունխենի «Բավարիան» չի ցանկանում, որ պաշտպան Ալֆոնսո Դևիսը 2025 թվականին հեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է հայտնի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ըստ աղբյուրի՝ այս փուլում մյունխենցիների ղեկավարությունն ակնկալում է, որ Դևիսը կհեռանա հաջորդ ամառ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ հենց անձամբ՝ ֆուտբոլիստը, ում նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական որոշ ակումբներ և «Բարսելոնան», ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։ Կանադացու գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Այս մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։