Լուկաս Վասկես. «Մենք կարծում էինք, որ VAR-ի գալուստով հակասությունները կվերջանան, բայց դրանք ավելի շատ են»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը VAR համակարգի ներդրումից հետո խոսել է Լա Լիգայում մրցավարության մասին՝ մեկնաբանելով 26-րդ տուրի «Սևիլիայի» հետ խաղում (1։0) իր չեղյալ գոլը։

«Մենք կարծում էինք, որ VAR-ի գալուստով հակասությունները կվերջանան, բայց դրանք ավելի շատ են: Իսպանական ֆուտբոլում մրցավարները բարձր մակարդակի են, բայց VAR-ի հայտնվելով ամեն ինչ շատ կեղտոտ է դարձել»,- Վասկեսի խոսքերն է մեջբերում Relevo-ն։

32-ամյա Վասկեսը «Ռեալի» սան է, որտեղից ժամանակին վարձավճարով տեղափոխվել է «Էսպանյոլ»։ Արդեն 2015 թվականի ամռանը նա տեղափոխվեց հիմնական թիմ և «Ռեալի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրեց 336 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձավ 34 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։