Ֆիլիպե Կոուտինյո. «Անհնար է վերադառնալ անցյալ»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն պատմել է, թե ինչ կփոխեր «Բարսայի» կազմում հանդես գալու ընթացքում։

«Ի՞նչ կփոխեի «Բարսելոնայում» խաղալու մեջ․ Բացարձակ ոչինչ, ես ոչինչ չէի փոխի։ Անհնար է վերադառնալ անցյալ, բայց ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Մարզումների ժամանակ ես միշտ տվել եմ լավագույնս, ինչպես անում եմ «Ալ-Դուհեյլում»։

Եթե ​​ամեն ինչ լավ է ընթանում, ամեն ինչ հիանալի է, բայց եթե ինչ-որ բան այն չէ, պետք է համբերատար լինել»,- Կոուտինյոյի խոսքերն է մեջբերում Sport-ը:

2018 թվականի հունվարին «Բարսելոնան» Կոուտինյոյի համար «Լիվերպուլին» վճարեց 135 միլիոն, սակայն բրազիլացին չկարողացավ արդարացնել ղեկավարության սպասելիքները։