Լոնդոնյան ևս մեկ գրանդ ցանկանում է գնել Վիկտոր Օսիմհենին

«Արսենալը» այն ակումբների թվում է, որոնք հետաքրքրված են «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենով:

Ինչպես հայտնում է GiveMeSport-ը, «զինագործները» կարող են ձեռք բերել նիգերիացուն հաջորդ ամառ, սակայն նրանք ստիպված կլինեն լուրջ մրցակցության հանդիպել «Չելսիի» և ՊՍԺ-ի միջև։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օսիմհենի համար պայքարում ֆավորիտ է «Չելսին»: Անցած ամիս 25-ամյա նիգերիացին հասկացրեց, որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Վիկտոր Օսիմհենը 20 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Նապոլիի» կազմում։ Դրանցում հարձակվողը տասը գոլ է խփել և երեք գոլային փոխանցում կատարել։