Մաուրիսիո Պոչետինո. «Շնորհավորում ենք «Լիվերպուլին» և շարունակում ենք առաջ շարժվել»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտությունը (0։1)։

«Մենք չորս, հինգ, վեց հնարավորություն ստեղծեցինք և գոլ չխփեցինք։ Այսօրվա նման խաղում և եզրափակչում առաջինը գոլ խփելը մեծ առավելություն է։ Մենք վերջին պահին զիջեցինք, և դժվար է ինչ-որ կերպ արձագանքել դրան:

Թիմը պայքարում էր գավաթի համար, որը մենք չստացանք։ Ֆուտբոլիստները պետք է հիասթափվեն։ Շնորհավորում ենք «Լիվերպուլին» և շարունակում ենք առաջ շարժվել»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։

«Չելսին» դարձավ Անգլիայի պատմության մեջ առաջին թիմը, որը պարտվեց ներքին գավաթի վեց եզրափակիչներում անընդմեջ։