Աշրաֆ Հակիմին կարող է փոխել ակումբային գրանցումը

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմիի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները ցանկանում են համոզել ֆուտբոլիստին չերկարաձգել փարիզցիների հետ պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։ Եթե ​​դա տեղի ունենա, ապա 2025 թվականի ամռանը «Ռեալը» կփորձի ձեռք բերել մարոկկացուն։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 65 մլն եվրո։