Արդա Գյուլերն այս ամառ կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»

Կիսապաշտպան Արդա Գյուլերն այս ամառ կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Ֆուտբոլիստը, ով օրերս կդառնա 19 տարեկան, կարող է վարձավճարով գնալ ավելի ցածր կարգավիճակ ունեցող ակումբ՝ խաղային պրակտիկայի համար։

Սակայն, ինչպես նշում է TodoFichajes-ը, ամեն ինչ կախված կլինի հենց Գյուլերի դիրքորոշումից։ Ֆուտբոլիստի համար առաջնահերթ տարբերակը Մադրիդի «Ռեալում» հանդես գալն է: Արդան զգում է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի աջակցությունը։ Նախկինում հաղորդվում էր, որ Գյուլերով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Մալյորկան», «Լաս Պալմասը» և «Ռեալ Սոսյեդադը»:

2023/24 մրցաշրջանում Արդա Գյուլերը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» հինգ հանդիպման․ ֆուտբոլիստին խանգարել են վնասվածքները։