CHAMPIONS LEAGUE. «Բարսելոնան» և «Նապոլին» չպարզեցին հաղթողին (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Նապոլին» մրցեց «Բարսելոնայի» հետ։

Խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը, 60-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին առաջ մղեց կատալոնական ակումբին, իսկ նեապոլական ակումբը հանդիպման 75-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը, աչքի ընկավ Վիկտոր Օսիմհենը։

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին։