Լամին Յամալը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։

Կատալոնական ակումբի ֆուտբոլիստը մասնակցում է «Նապոլիի» դեմ 1/8-րդ եզրափակչի առաջին խաղին 16 տարեկան 223 օրականում, հաղորդում է Opta Sports-ը։

Նախկինում Յամալը դարձել էր Չեմպիոնների Լիգայի պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել «Անտվերպենի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսում՝ փոխարինելով Ժոաու Ֆելիշին։

Հիշեցնենք, որ Լամին Յամալը Չեմպիոնների Լիգայում խաղացել է 16 տարեկան 68 օրականում։