Հայտնի են Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին։

Այս ցուցակում են Ջոյ Վերմանը (ՊՍՎ), Գալենոն («Պորտու»), Մարկո Արնաուտովիչը («Ինտեր») և Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»):

Գալենոն հաղթական գոլը խփեց «Արսենալի» հետ խաղում (1:0), Արնաուտովիչը՝ «Ատլետիկոյի» հետ խաղում (1:0), Լևանդովսկին մեկ գոլ խփեց «Նապոլիին» (1:1), իսկ Վերմանը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ «Բորուսիայի» դեմ խաղում։