Մարկ-Անդրե տեր Շտեգենը Չեմպիոնների Լիգայում հավասարվեց Վիկտոր Վալդեսին

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կատալոնական ակումբի կազմում բաց է թողել իր 90-րդ գոլը Չեմպիոնների Լիգայում։

Դա տեղի ունեցավ «Նապոլիի» հետ 1/8 եզրափակչի առաջին խաղում։ Այս ցուցանիշով գերմանացին հասավ առաջատար Վիկտոր Վալդեսին։ Միաժամանակ Տեր Շտեգենը մրցաշարում 29 հանդիպում պակաս է անցկացրել, քան իսպանացին՝ 81՝ 110-ի դիմաց։

Չեմպիոնների Լիգայում բաց թողած գոլերի քանակով «Բլաուգրանայի» դարպասապահների մեջ երկրորդ տեղում է Ռուդ Հեսպը (38 գոլ 25 խաղում), իսկ Անդոնի Զուբիզարետան երրորդն է (24 գոլ 27 խաղում)։