Միկել Արտետա․ «Մենք կարող ենք ավելի լավ խաղալ»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Պորտուից» կրած պարտությունից հետո (0:1) կիսվել է իր մեկնաբանությամբ։

«Մենք պետք է շատ ավելի լավ կառավարենք խաղը: Մենք չենք հաղթի, եթե շարունակենք գնդակով խաղալ նաև խորքում: Եթե ​​ցանկանում ենք դուրս գալ քառորդ եզրափակիչ, մենք պետք է հաղթենք մեր մրցակցին, և դա այն է, ինչ մենք պետք է անենք։

Մեր խաղում բացակայում էին վտանգավոր պահերը։ Մեզ պակասում էր ագրեսիան: Մենք կարող ենք ավելի լավ անել»,- Արտետային է մեջբերում ՈւԵՖԱ-ն։