Չավի․ «Մենք դուրս ենք գալու հաղթելու, ինչպես միշտ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Նապոլիի» հետ առաջին արտագնա հանդիպմանն ընդառաջ խոսել է սպասվող խաղի մասին։

«Այս հանդիպումը կանցկացնեմ այնպես, ինչպես չհայտարարեի կարիերաս ավարտելու մասին։ Ես շատ մոտիվացված եմ, ոչինչ չի փոխվել, այդ թվում՝ ճնշումը:

«Նապոլին» ուժեղ մրցակից է, հատկապես առջևի եռյակով: Մեզ համար սկզբունքորեն կարևոր է լավ պաշտպանվել և հակագրոհներ թույլ չտալ։ Դժվար կլինի։

Մենք դուրս ենք գալու հաղթելու, ինչպես միշտ։ Ի վերջո, մենք «Բարսելոնան» ենք։ Բայց «Բարսայի» համար ոչ-ոքին լավագույն արդյունքը չէ: Բայց մենք պետք է նկատի ունենանք պատասխան խաղը։

Չեմ զգում, որ իմ ապագան վտանգված է: Ես խաղին մոտենում եմ մեծ ոգևորությամբ ու մոտիվացիայով»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Նապոլի» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին Նեապոլում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։