Անտուան ​​Գրիզման. «Ուրախ կլինեմ խաղալ նրա դեմ մադրիդյան դերբիում»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը խոսել է Ֆրանսիայի հավաքականի իր գործընկեր ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

«Մբապեին լավ կընդունեն Իսպանիայում: Եվ ես ուրախ կլինեմ խաղալ նրա դեմ մադրիդյան դերբիում»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Մբապպեն արդեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։