Ջիմ Ռաթքլիֆ. ««Մանչեսթեր Յունայթեդի համասեփականատեր դառնալը մեծ պատիվ է և մեծ պատասխանատվություն»

Անգլիացի գործարար Ջիմ Ռաթքլիֆը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի 27 տոկոսի գնումը։

««Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր դառնալը մեծ պատիվ է և մեծ պատասխանատվություն։ Սա նշանավորում է ոչ միայն գործարքի ավարտը, այլև մեր ճանապարհորդության սկիզբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձնելու անգլիական, եվրոպական և համաշխարհային ֆուտբոլի գագաթնակետին՝ մեր երկրպագուների համար համաշխարհային մակարդակի միջավայրով: Այսօրվանից այս նպատակներին հասնելու աշխատանքները կարագանան»,- Ռատկլիֆի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

71-ամյա անգլիացին արդեն 200 մլն դոլար է ներդրել «Մանչեսթեր Յունայթեդում», և մինչև տարեվերջ կներդնի ևս 100 մլն դոլար։