Վիկտոր Օսիմհենը կմասնակցի «Բարսելոնայի» հետ խաղին

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կգա կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչում կայանալիք խաղում։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նիգերիացին հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում։

Ավելի վաղ Օսիմհենը Աֆրիկայի գավաթից վերադարձել էր ոչ լավագույն ֆիզիկական վիճակում, ինչի պատճառով էլ խաղացողի մասնակցությունը «Բարսելոնայի» հետ հանդիպմանը հարցականի տակ էր։ Սակայն մարզչական շտաբին հաջողվեց ոտքի կանգնեցնել Օսիմհենին։

Մի քանի օր առաջ խոսակցություններ կային, որ եթե Օսիմհենը մեկնարկի «Բարսելոնայի» դեմ խաղում, ապա ֆուտբոլիստը կկարողանա առավելագույնը 50-60 րոպե անցկացնել խաղադաշտում։