«Սանթոսի» նախագահը հայտարարել է Նեյմարին թիմ վերադարձնելու ցանկության մասին

«Սանթոսի» նախագահ Մարսելո Տեյշեյրան հայտարարել է ակումբի սան Նեյմարին թիմ վերադարձնելու ցանկության մասին։

««Սանթոսը» ուշադիր հետևում է Նեյմարի իրավիճակին։ Նա պայմանագիր ունի «Ալ-Հիլալի» հետ։ Նեյմարի հետ զրույցում հասկացա, որ հնարավոր է պայմանագրի երկարաձգում։ Մենք հետևում ենք այս բանակցություններին՝ պարզելու, թե երբ նա կկարողանա կարգավորել իր իրավիճակը և վերադառնալ Բրազիլիա»,- նախագահի խոսքերը մեջբերում է Globo Esporte-ը։

Ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս «Ալ-Հիլալում»: 2023 թվականի հոկտեմբերին Նեյմարը խաչաձև կապանների վնասվածք ստացավ, որից նա ապաքինվում էր տանը։

Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը հինգ խաղում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։