Հայտնի է դարձել, թե տարեկան որքան է «Բարսելոնան» ծախսում ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա

Հայտնի է դարձել, թե տարեկան որքան է «Բարսելոնան» ծախսում ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա։ Լրագրող Ադրիա Սոլդևիլայի խոսքով՝ ամեն տարի կատալոնական ակումբը 505 միլիոն եվրո է ծախսում խաղացողներին վճարումների վրա։

Աղբյուրի համաձայն՝ միայն ՊՍԺ-ն է ավելի շատ ծախսում, քան «Բարսելոնան», որի աշխատավարձերի համար բյուջե է նախատեսված 529 միլիոն եվրո։

Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» բյուջեն ներառում է վճարումներ թիմի նախկին խաղացողներին, այդ թվում՝ Լիոնել Մեսսիին, Սերխիո Բուսկետսին և Ժորդի Ալբային։

Նշենք, որ 25 տուրից հետո Չավի Էրնանդեսի թիմը 54 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։