Մարեկ Համշիկ․ «Հիմա վերադառնալու ժամանակը չէ»

«Նապոլիի» նախկին կիսապաշտպան Մարեկ Համշիկը պատասխանել է նեապոլիտանական նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսի՝ ակումբում աշխատելու առաջարկին։

«Ես կհանդիպեմ նախագահի հետ, բայց որոշեցի մնալ Սլովակիայում, չնայած այն հանգամանքին, որ «Նապոլիի» առաջարկը շատ գրավիչ է ինձ համար։ Կցանկանայի մի օր վերադառնալ Նեապոլ։ Նեապոլն ինձ համար տուն է, բայց հիմա վերադառնալու ժամանակը չէ»,- Համշիկի խոսքերն է մեջբերում ինսայդեր Նիկոլո Շիրան։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Համշիկը համալրելու է նոր մասնագետի մարզչական շտաբը։