«Բավարիայի» կազմի կեսը կարող է հեռանալ թիմից

«Բավարիայի» կազմի կեսը կարող է հեռանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է AS-ը։

Անձեռնմխելի խաղացողների թվում են Թոմաս Մյուլերը, Մանուել Նոյերը, Ջամալ Մուսիալան և Հարի Քեյնը, մնացածը կարող են հեռանալ թիմից։

Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը մտածում է այս քայլի մասին անհաջող մրցաշրջանի պատճառով, որում մյունխենյան թիմն արդեն դուրս է մնացել Գերմանիայի գավաթից, Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում պարտվելով «Լացիոյին» (0:1) և Բունդեսլիգայում երկրորդ տեղում է՝ 8 միավորով զիջելով առաջատար «Բայերին»։