Միխայիլ Մուդրիկը կարող է հեռանալ «Չելսիից»

Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը կարող է հեռանալ «Չելսիից»։ Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հիասթափվել է 23-ամյա ֆուտբոլիստից։ Այս մասին հաղորդում է Give me Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ դժգոհությունն առաջացրել է Մուդրիկի խաղամակարդակը։ Արդեն ամռանը «Չելսին» պատրաստվում է դիտարկել վաճառքի տարբերակը։

Հիշեցնենք, որ Միխայիլ Մուդրիկը «Շախտյորից» գնվել է 70 միլիոն եվրոյով։ Եվս 30 միլիոնը սահմանվել է որպես բոնուս։

Ընթացիկ մրցաշրջանում ուկրաինացին մասնակցել է 25 հանդիպման, դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։