«Զենիթի» գլխավոր մարզիչ․ «Նաիր Թիկնիզյանը կուժեղացնի մեր թիմը»

«Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը մեկնաբանել է տեղեկությունը, թե պետերբուրգյան ակումբը մոտ է եղել «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի հետ պայմանագիր կնքելուն։

Հունվարի վերջին լուրեր տարածվեցին, որ Թիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» ձախողվել է, քանի որ կողմերը չեն կարողացել պայմանավորվել աշխատավարձի շուրջ։

«Ինչ վերաբերում է ֆուտբոլիստի հետ ակումբի բանակցությունների նրբություններին, ապա այստեղ ոչինչ ասել չեմ կարող։ Դե, որպես ֆուտբոլիստ, Թիկնիզյանն, իհարկե, իրեն շատ լավ է դրսևորել։ Այժմ «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստներից է, նա շատ արդյունավետ է խաղում։

Ըստ նրա բնութագրերի՝ նա այն խաղացողն է, ով կուժեղացնի մեր թիմի թիմը, մրցակցությունը և խաղային որակը։ Բայց դա չստացվեց: Ուստի մենք առաջ կգնանք»,- Սեմակի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն: