Կոտ դ’Իվուարը հայտարարեց նոր գլխավոր մարզչի անունը

Կոտ դ’Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Էմերս Ֆաեին ազգային հավաքականի պաշտոնում: Այս մասին ֆեդերացիան հայտնել է սոցցանցերում։

Փետրվարի 11-ին Կոտ դ’Իվուարի հավաքականը Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակչում հաղթել է Նիգերիային (2:1):

Մրցաշարի ընթացքում Կոտ դ’Իվուարը պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Ժան Լուի Գասեին։ Ազատվելուց հետո Ֆաեն դարձավ իվուարցիների գլխավոր մարզչի պաշտոնակատարը։

Կոտդիվուարցիները դարձան առաջինը, ով նվաճեց Աֆրիկայի ազգերի գավաթը՝ մրցաշարի ընթացքում պաշտոնանկ անելով գլխավոր մարզչին։