Կիլիան Մբապպեն ցանկանում է որպես ապրանքանիշ գրանցել իր ազգանունը

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեն իր խաղի լրացուցիչ ասպեկտները կգրանցի որպես ապրանքանիշ։

Ինչպես հայտնում է As-ը, մարզիկը ցանկանում է որպես ապրանքանիշ գրանցել իր ազգանունն ու այն կեցվածքը, որով գոլեր է տոնում։ Նա նախկինում ապրանքային նշան էր դրել իր անունը և մի քանի հայտնի մեջբերումներ:

Մբապպեն իր դիմումը ներկայացրել է փետրվարի 8-ին Փարիզում գործող փաստաբանական գրասենյակի միջոցով։

Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի տվյալներով՝ Մբապպեն դարձել է իր անունով գրանցված ապրանքային նշանների ռեկորդակիրը։ Ընդհանուր առմամբ, նա ունի յոթ ապրանքանիշ, որը գրանցված է Եվրամիությունում, մինչդեռ Կրիշտիանու Ռոնալդուն ունի վեց ապրանքանիշ, իսկ Լիոնել Մեսսին՝ չորս: