Մահացել է ԱԱ-1990-ի եզրափակչի հաղթական գոլի հեղինակը

64 տարեկանում մահացել է գերմանացի հայտնի ֆուտբոլիստ Անդրեաս Բրեհմեն, հայտնում է Bild-ը։

Բրեհմեն մահացել է երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Մյունխենում սրտի կանգի հետևանքով։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Բրեհմեն հանդես է եկել «Կայզերսլաուտերն», «Ինտեր», «Բավարիա», «Սաարբրյուկեն» և «Սարագոսա» թիմերում։

Հենց Բրեհմեն խփեց Գերմանիայի հավաքականի հաղթական գոլը 1990 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Արգենտինայի դեմ խաղում (1:0):