Ջենարո Գատուզոն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

«Մարսելի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

46-ամյա իտալացին թիմը գլխավորում է 2023 թվականի սեպտեմբերից։ 22 տուրից հետո ակումբը Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

«Մարսելը» դեռ չի նշել Գատուզոյի իրավահաջորդի անունը։ Ըստ ԶԼՄ-ների՝ նա կլինի Ժան Լուի Գասեն, ով վերջին երկու տարիներին գլխավորել է Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականը։