«Ինտերն» այսօր խաղադաշտ դուրս կգա սև թևկապներով

Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտ դուրս կգա սև թեւկապներով։

Ակցիան նախկին ֆուտբոլիստ Անդրեաս Բրեհմեի մահվան ողբերգական լուրի համար է:

«Ինտեր» – «Ատլետիկո» խաղը կկայանա այսօր՝ փետրվարի 20-ին։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Բրեհմեն կյանքից հեռացել է 63 տարեկանում։ Իր ողջ կարիերայի ընթացքում Անդրեասը խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մյունխենի «Բավարիան», «Կայզերսլաուտերնը», «Ինտերը», «Սարագոսան»:

«Ինտերի» կազմում Բրեմեն դարձավ Իտալիայի չեմպիոն և նվաճեց ՈւԵՖԱ-ի գավաթը։ Անդրեասը իր նորամուտը Գերմանիայի հավաքականում նշել է 1984 թվականի փետրվարի 15-ին։ Գերմանիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 86 հանդիպում՝ խփելով ութ գոլ, այդ թվում՝ 1990 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում խփած հաղթական գոլը։