Նուսաիր Մազրաուին վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Նուսաիր Մազրաուին վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ։

Ինչպես հայտնում է Bild-ը, ֆուտբոլիստը ձախ ազդրի վնասվածք ունի։

Այս մրցաշրջանում պաշտպանը մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ։